Առողջապահության լրատու 2.2010
Բարությունն արվեստ է: Հաուպտման. ծաղկեփունջ նվիրե'ք
Երբ ծաղկեփունջ են ստանում, այդ ուրախությունը չի կարող մռայլել ոչ մի վրիպում, որը թույլ է տրվել ծաղկեփունջ նվիրելիս: Բայց սովորել ծաղիկ նվիրելու արվեստը, նշանակում է բազմապատկել փոխադարձ ուրախությունը:
Հին ժամանակներից մարդիկ ծաղիկներին խորհրդանշական նշանակություն են տալիս: Եվ այսօր նրանք հիանալի հնարավորություն են տալիս ասել այն, ինչը հնարավոր չէ արտահայտել բառերով, ընդգծել հատուկ վերաբերմունքը մարդու նկատմամբ: Պետք է միայն ճշտել ծաղկային էտիկետի որոշ կանոններ, որպեսզի խուսափել անհարմար իրավիճակներից:
Ում սիրում եմ, նրան նվիրում եմ
Ծաղիկներ կարելի է նվիրել ամենքին, առիթով և անառիթ:
Փոքրիկ քրոջը կամ ընկերուհուն կարելի է նվիրել կիսաբացված ու բաց երանգներով ծաղիկներ` վարդագույն, դեղին, որոնք խորհրդանշում են երիտասարդությունը, քնքշությունն ու արևի լույսը: Տարիքով կնոջ համար պետք է վառ գույնի ու լրիվ բացված ծաղիկներից ծաղկեփունջ կազմել: Որքան մեծ է կնոջ տարիքը, այնքան պետք է հագեցած լինեն ծաղիկների գույները: Տարեց մարդկանց մի նվիրեք կալաներ, քրիզանթեմներ, սպիտակ ու դեղին գույների ծաղիկներ, դրանք թախիծ ու բաժանում են խորհրդանշում:
Ուժեղ սեռի ներկայացուցիչներին նվիրում են ծաղիկներ ու ծաղկազամբյուղներ հոբելյանի, մրցանակ ստանալու, պարգևատրման կապակցությամբ: ՙՏղամարդկային՚ ծաղիկներն են թրաշուշանները, մեխակները, գեորգինաները և երկար ցողուններով կարմիր վարդերը: Պետք է ներկայանալի ու խիստ ծաղկեփունջ կազմել, առանց ավելորդությունների: Միատոն ծաղկեփունջը դուր է գալիս արդեն տարիքն առած, կամ պահպանողական հայացքների տեր տղամարդուն: Իսկ տիրական, ծանրակշիռ տղամարդու համար հարմար է երկար ցողուններ ունեցող ծաղիկներով ծաղկեփունջը: Երիտասարդ, եռանդուն տղամարդու համար կարելի է էկզոտիկ կոմպոզիցիա կազմել խոտաբույսերով ու ճյուղերով:
Ծաղիկներ են նվիրում նաև երեխաներին, ծննդյան տարեդարձի առթիվ կազմված ծաղկային կոմպոզիցիան թույլ կտա նրանց իրենց հպարտ զգալ, որ մեծացել են: Լավ կլինի ընտրել բաց գույնի, նուրբ երանգներով ծաղիկներ: Մանկական ծաղկեփունջը կարելի է նաև խաղային երանգով պատրաստել, ծաղիկների հետ համադրել գունավոր թղթերից, ժապավեններից պատրաստված գեղեցիկ թիթեռնիկներ: Փոքրիկը կուրախանա ծաղկեփնջի մեջ խաղալիք կամ շոկոլադ հայտնաբերելով: Երիտասարդ մայրիկին երկու ծաղկեփունջ են նվիրում` մեծ ու փոքր: Կարծիք կա, որ նորածին երեխային ծաղկեփունջը հաջողություն է բերում: Աղջիկներին տալիս են վարդագույն կամ կարմիր ծաղիկներ, տղաներին` կապույտ կամ մանուշակագույն:
Ծաղկային էտիկետը տղամարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում: Մենք դրա համար միայն ուրախ ենք: Սիրելիին ծաղկեփունջ ուղարկել փոստատարի հետ, առանց երկտողի. կարելի է: Ավտոմեքենայի դիմապակուն մեկ ծաղիկ դնել որպես սիրո խոստովանություն. թույլատրելի է (ի դեպ, հենց մեկ հատիկ ծաղիկը հատուկ վերաբերմունք է խորհրդանշում): Մահճակալը վարդի թերթիկներով ծածկել. խնդրեմ: Արգելված է միայն սիրելիին նվիրել կարևոր պահին «անհարմար» ծաղիկներ, օրինակ, հոբելյանի կապակցությամբ դաշտային երիցուկներ:
Զույգ թե կենտ
Ծաղկեփնջի մեջ ծաղիկների քանակը որոշվում է «զույգ-կենտ» սկզբունքով: Կենտ պետք է լինի այն դեպքում, եթե ծաղկեփնջի մեջ ծաղիկների քանակը 12-ից քիչ է: Եթե ավելի շատ է, ապա ծաղիկների քանակը պետք է բաժանվի 6-ի, կամ էլ ընդհանրապես կարելի է այդ կանոնին չհետևել:
Հոբելյանի կապակցությամբ կարելի է ծաղկազամբյուղ նվիրել տարիքին համապատասխան ծաղիկների քանակով: Ընդհանրապես, որքան «ծանրակշիռ է» տարեթիվը, այնքան հոյակապ ու շքեղ պետք է լինի ծաղկային կոմպոզիցիան:
իսկ սգո արարողության ժամանակ ընդունված է, որ ծաղկեփնջի մեջ ծաղիկների քանակը զույգ լինի: Մեկ այլ կարծիք էլ գոյություն ունի, իբր թե միայն չորս ծաղիկն է մահը խորհրդանշում:
Ինչպես նվիրել
Ծաղկեփունջը պետք է նվիրել գեղեցիկ ժպիտով, ծաղկաբույլը դեպի վեր, իսկ այն պետք է նշանակված վայր հասցնել ծաղկաբույլը ներքև կախած, որպեսզի ծաղիկները ծամանակից շուտ չթառամեն: Եթե ծաղկեփունջը գեղարվեստորեն փաթեթավորված չէ, ուրեմն նվիրելուց առաջ փաթեթը հանում են: Ծաղկեփունջը պետք է նվիրել ձախ ձեռքով, սրտին ավելի մոտ, իսկ աջը պետք է ազատ պահել ողջունելու համար:
Իսկ եթե չեք կարող ծաղիկներն անձամբ նվիրել, կարող եք փոստատարի միջոցով այն ուղարկել: Եթե ընթրիքի եք հրավիրված, օրվա առաջին կեսին կարող եք տանտերերին ծաղիկներ ուղարկել, նրանց համար շատ հաճելի կլինի: Ծաղիկներ կարելի է ուղարկել նաև հաջորդ օրը, ի նշան երեկոն հաճելի անցկացնելու երախտագիտության: Ժեստը շատ տեղին է տղամարդկանց համար, բայց եթե հանդիսավոր արարողությունը կազմակերպել էին տարեց մարդիկ, նման հարգանք կարող են արտահայտել նաև կանայք:
Գործընկերոջ համար իդեալական «ծանրոց է» ծաղկային համեստ կոմպոզիցիան: Ավանդական ուղերձը`«Թանկագին գործընկեր, շնորհակալություն, որ Դուք մեզ հետ եք», կարող եք արտահայտել այդ ծաղկեփնջով: Իսկ ծաղիկների ընտրությունը մեծ չէ. հագեցած, բայց ոչ այնքան վառ գույնի բացված վարդեր: Կարևոր մանրամասն. բիզնես-ծաղկեփունջը պետք է միատոն լինի:
Ինչպես ընդունել
Բնականաբար, անկեղծ ուրախությամբ և երախտագիտության խոսքերով: Տոնական սեղանին դրեք ծաղկեփունջը միայն այն դեպքում, եթե այն չի խանգարի մարդկանց: Իսկ լավագույն տարբերակն այն նույն սենյակում, բայց մեկ այլ փոքրիկ սեղանի վրա տեղավորելն է: Մեկ ծաղկամանի մեջ տարբեր ծաղկեփնջեր մի տեղավորեք, դրանք կկորցնեն իրենց անհատական գրավչությունը:
... որ առիթի դեպքում
Հիշեք, տոնի կապակցությամբ նվիրած ծաղկեփունջն արդեն որպես նվեր չի կարող ծառայել: Այդ դեպքում ծաղիկները նվերի բաղկացուցիչ մասն են: Փոքրիկ, խորհրդանշական նվերը պարտադիր է:
Իսկ հյուր գնալիս պե՞տք է ծաղիկներ նվիրել: Այս առթիվ խիստ հանձնարարականներ չկան, բայց ամեն մի տանտիրուհու հաճելի կլինի ստանալ ուշադրության այդ քնքուշ նշանը: Ընդ որում, ծաղկեփունջը պետք է նվիրի տղամարդն այն բանից հետո, երբ տիկնայք կողջունեն միմյանց:
Հարսնացուի ամուսնական ծաղկեփունջը «մեզ մոտ է եկել» արևմուտքից: Այն կազմում են նուրբ խոլորձից, աստղածաղիկներից, վարդակակաչներից, որոնք անպայման պետք է կարճ ցողուններ ունենան: Երբեմն ծաղկեփնջի մեջ նաև սպիտակ վարդեր են դնում: Ծաղկեփունջը նվիրում է փեսացուն, իսկ պսակադրության արարողությունից հետո հարսնացուն այն թիկունքով կանգնած նետում է ընկերուհիներին, ով բռնեց, նա էլ շուտով կամուսնանա:
Ցանկանո՞ւմ եք բարձրացնել հիվանդանոցում հայտնված ընկերոջ տրամադրությունը: Ձեզ հետ հիվանդասենյակ տարեք ծաղկեփունջ, բայց հետևեք, որ այն սուր բուրմունք չունենա, որպեսզի ալերգիայի ու գլխացավի պատճառ չդառնա:
Իսկ բնակարանամուտն արդեն հիանալի առիթ է թաղարով ծաղիկներ նվիրելու համար: Այսօր շատ նորաձև են նման նվերները: Բայց պետք է համոզված լինեք, որ տանտերերը սիրում են տնային բույսեր և կարող են խնամել դրանց:
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն